«Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը ազատ է արձակվել տնային կալանքից: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով նրա փաստաբան Վլադիմիր Կոզինին:
Նրա խոսքերով` ձեռնարկատերն այլևս պարտավոր չէ ներկայանալ քննիչին:
Դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ նախկինում «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնևթ» ընկերության ակցիաները պետական սեփականություն են դարձել: