Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Դերբի Կաունտի»-ի հետ խաղի ժամանակ իր թիմակից Կուրտ Զումայի հետ բախման մասին:
«Մենք միմյանց բախվեցինք գլխով: Մեր բախտը բերեց, որ իմ գլխին սաղավարտ կար, հակառակ դեպքում՝ ամեն ինչ ավելի ցավալի հետևանքներ կունենար:
Կարծում եմ, սաղավարտս փրկեց ինձ և Զումային: Կուրտի հետ ամեն ինչ կարգին է, բժշկական անձնակազմը ճիշտ կողմնորոշվեց այդ իրավիճակում»,- նշել է դարպասապահը: