«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում գործող «Դայմոնդ» գիշերային ակումբում ծեծել են ֆինանսների նախարարության ստուգողներին։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխնացմամբ՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 4 աշխատակիցները գնացել են Մարտունի քաղաքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբ՝ ստուգելու ակումբի գործունեության օրինականությունը, սակայն ակումբի սեփականատերերի և նրանց միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ուղեկցվել է ծեծկռտուքով: Արդյունքում կողմերը դիմել են իրավապահներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում