Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետն՝ իր ամբողջ կառավարությամբ ոչ կոմպետենտ են, և իհարկե՝ պետք է գնան. Լ. Զուրաբյան

Հոկտեմբերի սկզբից ՀԱԿ-ը զգուշացրել է, որ տնտեսության այս պարազիտային, օլիգարխիկ մոդելը, որ հիմնված է մենաշնորհների և տրանսֆերտային միջոցներով ձևավորվող գնողունակության վրա, շատ խոցելի է ֆինանսական ճնշումների առաջ, հատկապես որ պահուստի ծավալը մոտեցել է վտանգավոր շեմին: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ ինքը նախկինում մի քանի անգամ նշել է, որ երկիրը մոտենում է տնտեսական համակարգի կոլապսին: «Մեզ ասացին՝ այդպիսի բան չկա, ամեն բան նորմալ է, գնում է շատ կայուն ձևով: Հիմա մենք ունենք այն կոլապսը, որի մասին զգուշացրել ենք մի քանի ամիս առաջ: Մենք ունենք այնպիսի գնաճ, որը չի համապատասխանում դրամի արժեզրկման տեմպին: Այսինքն` այն շատ ավելի բարձր է, քան դրամի արժեզրկումը, թեև պիտի լիներ հակառակը: Օրինակ՝ շաքար բերողը բոլոր գործարքները միայն դոլարով չի անում, շատ ծախսեր դրամով է անում, և բնական է, որ եթե դրամն արժեզրկվում է, ասենք՝ 30 տոկոսով, ապա գնաճը պիտի լիներ, ասենք՝ 20 տոկոս, բայց ստանում ենք ավելի մեծ գնաճ, քան դրամի արժեզրկումը: Սա նշանակում է, որ ունենք գնաճ մենաշնորհային համակարգի պայմաններում, որի համար պատասխանատու է այն իշխանությունը, որը ստեղծել է այս վիճակը»,- ընդգծեց նա:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք 2008-ից ամբողջական իշխանափոխություն են պահանջում: Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական կառավարությունների փոփոխությամբ ոչինչ չի ավարտվելու, ավելի է խորանալու ճգնաժամը: «Մեր խոսքերը լրիվ հաստատվում են: Իհարկե պիտի գնան, ներկա վարչապետն իր ողջ կառավարությամբ ոչ կոմպետենտ մարդիկ են, որոնց նպատակը սեփական հարստացումն է, բայց միայն իրենց գնալով ոչ մի հարց չի լուծվի, պետք է գնա նաև Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ի հետ: Այլապես ինչ տեղի է ունենում, շարունակելու է տեղի ունենալ էլի մեր ժողովրդի հաշվին, վերջին կոպեկներն էլ պիտի խլեն, իրենց միլիարդները կուտակեն, վերջում էլ փախչեն երկրից»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե դրամի կտրուկ անկման պատճառը սպեկուլյանտներն են, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Իշխանություններն այդ հարցը արհեստականորեն դնում են շրջանառության մեջ՝ շեղելու համար իրական պատճառներից, իսկ իրական պատճառը նրանց ստեղծած արատավոր համակարգն է, որը հանգեցրել է այս կոլապսին, և որի դեմը նրանք չեն կարողանում առնել: Հայաստանում խեղդում են ձեռնարկատիրությունը, արհեստականորեն վիճակը պահում էին տրանսֆերտներով: Հիմա տրանսֆերտներն էլ անկում են ունենում ՌԴ-ում իրավիճակի պատճառով: Այդ պրոցեսները դառնում են շատ մեծ ճնշում, որի առջև մենք խոցելի ենք, քանի որ չունենք մեր ինքնուրույն տնտեսական համակարգը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում