«Ինչը որ տեղային երևույթ չի, այսինքն, ամբողջ աշխարհն է նույն վիճակում, այստեղ որոշակի պատասխան տալ, թե երբ կընդհատվի այդ ընթացքը»,-ասաց ԱԺ խոսնակ Գալուս Սահակյանը: Այն դիտարկմանը, որ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի խոստմանը, որ գնաճը չի գերազանցի 5%-ը, բայց արդեն 30% է կազմում, արդյոք դա չ՞ի նշանակում, որ այս կառավարությունն էլ հրաժարական պետք է տա, Սահակյանը պատասխանեց. «Անցած տարի հնարավոր չէր կանխատեսել, ոչ էլ որևէ պետություն կարող էր կանպխատեսել, որ այսօր պետք է այսպես լինի, նավթի գները իջնեն և տարբեր հանգամանքներ առաջանան: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհը պետք է հրաժարական տա, որովհետև բոլորն էլ կանխատեսումներ ունեն: Ֆորսմաժորային ժամանակների համար չես կարող նման բնութագրեր տալ»: