Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարող է տեղափոխվել «Տոբոլ», տեղեկացնում է Sports.kz-ը:
Ըստ աղբյուրի` եթե Եդիգարյանն այլ առաջարկներ չունենա, ապա կտեղափոխվի հայ մասնագետ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը:
27-ամյա կիսապաշտպանը «Կայրաթ»-ում ելույթներ է ունեցել 2013 թվականից: Վերջինս մասնակցել է 38 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: