Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցեած, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Երևան-ՀԷԿ 3-րդ ենթակայանի պահակակետում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, Շենգավիթի և Կենտրոնական բաժինների ոստիկանապետերը և քննչական վարչության քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները նշված պահակատան մահճակալին հայտնաբերել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 16 շենքի բնակիչ, 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին՝ պարանոցի մասում ստացած հրազենային վնասվածքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում