«Ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս, ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս»,-ԱՄՆ-ի դեսպանատան կողմից իրեն վիզա տրամադրելու հայցի մերժման վերաբերյալ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նա նշեց, որ տեղյակ չէ թե ինչու իրենց վիզա չեն տրամադրում: «էթում եմ մի հատ կռուգ տամ գամ>,- ԱՄՆ իր այցի վերաբերյալ ասաց նա: Լրագրողի այն դիտրակմանը, արդյոք ցանկանում է այնտեղ բիզնես ներդրում անել Ալեքսանյանը պատասխանեց. «Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում, պալիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք»: