«Այս պահին ունեցած մեր միջազգային ռեզերվները ապահովում են միջազգային պրակտիկայում ընդունված չափից ավելին: Մենք ավելի շատ իմպորտի ծածկույթ ունենք, քան Վրաստանը: Այս պահին ունենք մոտ 3,5 ամսվա ծածկույթ, Վրաստանում երեք ամսից պակաս է: Դա նշանակում է, որ արտարժույթի խնդիր չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով այն խնդրին, թե Հայաստանում դոլարի զանգվածը քիչ է:
Նրա խոսքերով՝ եթե անգամ այս պահին Հայաստանի քաղաքացիները որոշեն իրենց դրամային ողջ դեպոզիտները փոխարկել դոլարի, այդքան տարադրամ կա: