Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Գրպաններ, ուր հոսելու են «սպեկուլյացված» գումարները

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր հայտարարել է, որ դոլարի ներկայիս փոխարժեքը Հայաստանում գերարժևորված է և հանդիսանում է սպեկուլյացիաների արդյունք, ու հայտարարել է նաև, որ բանկերը Հայաստանում աշխատում են բնականոն, չունեն որևէ խնդիր և կատարում են իրենց գործառույթները:

Եթե այս հայտարարությունն աներ Զիմբաբվեի Կենտրոնական բանկի նախագահը, ապա, իհարկե, նրան հնարավոր կլիներ հասկանալ՝ մարդը գաղափար չունի հայաստանյան իրավիճակից և իրականությունից և ասում է՝ ինչ խելքին փչում է, առավել ևս, որ ոչ մի պատասխանատվություն էլ չունի Հայաստանի հասարակության, հարկատուների առաջ:

Սակայն այս հայտարարությունն անում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը, որը և որի աշխատակազմի մի զգալի մասը Հայաստանի հարկատուների գրպանից ստանում է շատ բարձր աշխատավարձ՝ այն բանի համար, որ այդ նույն հարկատուներին զերծ պահի ֆինանսատնտեսական ցնցումներից և սպեկուլյացիաներից, եթե այդպիսիք կան:

Կենտրոնական բանկի նախագահից Հայաստանի հարկատուները ոչ թե սպեկուլյանտների առկայության մասին տեղեկություններ են սպասում՝ «սպեկուլյանտ կա քաղաքում» մուլտիպլիկացիոն տարբերակով, այլ սպասում են դեղամիջոցներ, լուծումներ, ելքեր ներկայիս ստեղծված իրավիճակից, որի ծայրը չի գտնվում, և որը պարզապես արդեն իրենից ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք:

Իրականում Արթուր Ջավադյանը կա՛մ պարզապես ասելու ոչինչ չունենալով՝ ընդամենը ցինիզմով է զբաղված, այն դեպքում, երբ մարդիկ բանկերում ուղղակի չեն սպասարկվում և չեն կարողանում արտարժույթ գնել, կա՛մ էլ Կենտրոնական բանկի նախագահը խոստովանում է, որ ինքն ու իր գլխավորած կառույցը պարզապես չեն տիրապետում իրավիճակին: Իսկ այս դեպքում ընդամենը կա բարոյական մի ելք՝ ներողություն հասարակությունից և հրաժարական: Այդ դեպքում Արթուր Ջավադյանին հասարակությունը, քաղաքացիները նույնիսկ կարող են հնարավորություն տալ առանց հերթի դոլար ձեռք բերել շուկայից, որը ցնցվում է Ջավադյանի և ԿԲ անկարողության, բավարար մասնագիտական կոմպետենտության պակասի արդյունքում:

Ընդ որում, Կենտրոնական բանկի նմանօրինակ արձագանքները է՛լ ավելի են խորացնում քաղաքացիների և տնտեսվարողների մոտ առկա անորոշությունն ու խուճապը, որովհետև եթե ԿԲ նախագահն ու վարչապետը, իբր խախտելով լռությունը, հայտարարություններ են անում, որոնք ըստ էության ոչինչ չեն ասում, ապա պարզ է դառնում, որ նրանք չեն տիրապետում իրավիճակին: Այս տեսանկյունից, իհարկե, ավելի լավ է լռություն պահպանել, քան խոսել: Որովհետև երբ վարչապետը հայտարարություն է տարածում, թե իրավիճակը վերահսկելի է, ապա դա մեծ հաշվով ոչինչ է, քանի որ դա այն նվազագույնն է, որը ինքնաբերաբար պետք է հայտարարվի: Իսկ քաղաքացիները սպասում են ավելիին, այսինքն՝ սպասում են գործնական քայլերի մասին տեղեկությունների և հայտարարությունների, որոնք քիչ թե շատ հավաստի տպավորություն կթողնեն իրավիճակին իսկապես տիրապետելու կապակցությամբ:

Իսկ երբ վարչապետը հայտարարություն է անում, թե Կենտրոնական բանկը անհրաժեշտ հայտարարություն կանի, իսկ ԿԲ-ն ընդամենը հերթական անգամ սպեկուլյացիաների մասին հայտարարություններն է կրկնում և ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անում բանկերի աշխատանքի բնականոնության մասով, ապա այստեղ արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իրավիճակը տեր չունի: Իսկ սպեկուլյանտներին պատժելու մասին հավաստիացումները ուղղակի ծիծաղելի կլինեին, եթե իրավիճակը ողբերգականին մոտ չլիներ, քանի որ կորուստներ են կրում հարյուր հազարավոր շարքային քաղաքացիներ: Այդ մարդկանց իրենց կորուստներն են հետաքրքիր, ըստ էության՝ կողոպուտը, որ տեղի է ունենում իշխանությունների հանցավոր անգործության կամ ոչ կոմպետենտության արդյունքում:

Սպեկուլյանտներին պատժելով՝ այդ կորուստները հետ չեն գա կամ եթե գան, ապա արդեն ոչ թե քաղաքացիների, այլ առավելագույնը այդ պատժողների գրպան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում