«Հայկական դրամը գերարժեզրկված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Վերջինիս խոսքերով ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից են խուճապը և որոշ տնտեսվարողների կողմից կատարվող սպեկույլիացիաները: Ա.Ջավադյանի խոսքերով ԿԲ-ն հիմա կատարում է դրամի իրական արժեքի վերլուծություն, որը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերացնելուց հետո: Ա.Ջավադյանը, սակայն, չցանկացավ ասել, թե որքան է հիմա դրամի իրական արժեքը, և որքան այն պետք է արժեվորվի: Վերջինս նաև հայտարարեց, թե բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի անհրաժեշտ ծավալի իրացվելիություն տրամադրելու հնարավորություն: Նրա խոսքերով անիմաստ են նման խուճապով փոխարկումները: