Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն Boxing Scene-ի հետ զրույցում ամփոփել է 2014թ.:
«Տարվա կարևորագույն իրադարձություննե՞րը՝ աղջկաս ծնունդը, չեմպիոնական գոտու երկու հաջող պաշտպանությունը և շատ այլ նվաճումներ այդ ճանապարհին:
Գերազանց տարի էր: Անհամբերությամբ սպասում եմ 2015 թվականին: Պատրաստ եմ նոր մարտահրավերների»,- հայտարարել է Կլիչկոն: