«Ընդդիմությունը կարող է պահանջել հրաժարական, բայց եթե այդ նույն ընդդիմությունն ասում է, որ ես դա իրավունք ունեմ ԱԺ հայտարարության մեջ գրել, որովհետև ԱԺ-ից է բխում մյուս բոլոր մարմինների ձևավորումը: Բայց եթե այդպես է, ուրեմն իրենք իրենցից պետք է հրաժարական պահանջեն»,-ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա կարծիքով՝ դա արդեն զավեշտի է վերածվում, որ մի մեծամասնությունը մյուս մեծամասնության թևից պահանջի հրաժարական: «Հրաժարական կարող է պահանջել ընդդիմությունը, հրաժարական չի կարող պահանջել իշխանությունը»,-հավելեց նա: