Ռոբերտ Սեկուտան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Այս մասին չորեքշաբթի թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում նոր դեսպանի պաշտոնում առաջադրել էր պետդեպի էկոնոմիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյում այդ երկրի պետքարտուղարի էներգետիկայի, պատժամիջոցների և հումքային ապրանքների հարցերով օգնականի առաջին տեղակալ Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:
Նա նաև եղել է պետդեպի բյուրոյում սննդի անվտանգության հարցերով ավագ խորհրդատու, Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը էկոնոմիկայի հարցերով կոորդինացիոն տնօրենի առաջին տեղակալը: