Երևան քաղաքը սպասարկող բազմաթիվ երթուղային տաքսիներ այսօր երթուղի դուրս չեն եկել և ուղևորափոխադրում չեն իրականացնում: Վարորդները պատրաստվում են գործադուլը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ կա՛մ գազի բարձրացված սակագինը չի նվազեցվել, կա՛մ ուղեվարձը չի բարձրացել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարորդները փակում են երթուղի դուրս եկած «գազել»-ների ճանապարհը, իջեցնում ուղևորներին և վարորդներին հորդորում միանալ գործադուլին:
«Մենք էս պայմաններով չենք կարող աշխատել, մենք բարեգործներ չենք, որ սոված վիճակում ձրի քշենք: Կալոնկա կա, որ գազը էսօր դարձրել ա արդեն 250 դրամ, ու մի լիցքավորման մեջ 3-4 հազար դրամ տուժում ենք: Էդպես ո՞նց կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 72 համարի երթուղայինի վարորդներից մեկը՝ հավելելով, որ երթուղի դուրս չեն գա, քանի դեռ հարցը չի լուծվել: