«Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանթը գերազանցել է «Չիկագո Բուլզ»-ի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ցուցանիշը: Բրայանթն այժմ 3-րդն է NBA-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:
Բրայանթը 26 միավոր է վաստակել «Մինեսոտա»-ի հետ արտագնա խաղում, որն ավարտվել է 100:94 հաշվով՝ հօգուտ «Լեյքերս»-ի: Այժմ Քոբիի ակտիվում կա 32.310 միավոր: Ջորդանի անվան դիմաց գրանցված է 32.292 միավոր:
«Ինձ համար մեծ պատիվ է: Երկար ճանապարհ եմ անցել, իսկ հիմա հրաշալի զգացողություններ ունեմ»,- Բրայանթի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Շնորհավորում եմ Բրայանթին: Նա մեծ խաղացող է, ով անմնացորդ նվիրվում է բասկետբոլին: Արդեն երկար տարիներ մեծ հաճույքով հետևում են նրա խաղին: Վստահ եմ, որ սա նրա վերջին նվաճումը չէ»,- Մայքլ Ջորդանի խոսքերը մեջբերում է AP-ն:
Հավելենք, որ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն Կարիմ Անդուլ-Ջաբարն է՝ 38.387 միավորով: 36.928 միավորով երկրորդ տեղում է Կարլ Մելոունը: