Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իվանիշվիլիի կառավարությունը հայերի հետ ավելի կոմպրոմիսային քաղաքականություն է վարում (տեսագրություն)

Հունվարի 17-ին Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ «Առաջին լրատվական»-ի «Դիսկուրսի» այսօրվա հաղորդման ժամանակ կխոսենք այդ հանդիպման օրակարգի, հայ-վրացական հարաբերությունների և դրանցում առկա խնդիրների մասին։ Թեմայի շուրջ կզրուցենք Վրաստանի հարցերի փորձագետ Ալիկ Էրոյանցի և «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի հետ։

– Ի՞նչ խնդիրներ կան հայ-վրացական հարաբերություններում և ի՞նչ շեշտադրումներ պիտի արվեն առաջիկա հանդիպման ժամանակ։

– Հայ-վրացական հարաբերությունները կարելի է դրական գնահատել։ Դրանցում ևս կան խնդիրներ, որոնցից օրակարգային կարելի է համարել Վրաստանում բավական ազդեցիկ և մեծ վիրահայության գոյության հանգամանքը, որը նախագահ Սահակաշվիլիի իշխանության տարիներին այնքան էլ ազդեցիկ և ակտիվ չէր քաղաքական ու հասարակական դաշտում։ Վրաստանը մեզ համար կարևոր է որպես տարանցիկ երկիր, մեզ համար ճանապարհ է ապահովում դեպի ծով։ Այս հանգամանքն օգտագործում էին Վրաստանի նախկին իշխանությունները, և հետաքրքիր է, թե հետագայում ինչ քաղաքականություն կորդեգրեն Վրաստանի նոր իշխանությունները։ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պետք է փորձեն խորացնել ու սերտացնել հայ-վրացական հարաբերությունները։

– Վահե, Հայաստանի հետ հարաբերություններում Վրաստանի նոր իշխանությունն ավելի կոմպրոմիսային կլինի՞, քան Սահակաշվիլիի իշխանությունը։

– Հայերի հետ ավելի կոմպրոմիսային լինելու միտումներ նկատվում են, սակայն կան մի շարք հանգամանքներ, որոնք կարող են և դրական, և բացասական ազդեցություն ունենալ։ Դրական իմաստով առաջնային կարող են լինել Իվանիշվիլիի նախաձեռնությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ես դեմ եմ այն կարծիքին, թե նա Ռուսաստանի դրածոն է։ Նա նույն քաղաքականությունն է իրականացնելու՝ սերտ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, շարունակելու է Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա։ Պարզապես Արևմուտքի երկրներին ձեռնտու էր այնպիսի ղեկավար, որը բարդութավորված չէ Աբխազիայի ու Օսիայի հիմնահարցով։ Կան նաև բացասական հանգամանքներ. Իվանիշվիլիի խիստ կապվածությունը վրաց եկեղեցուն, որը երկիրը տանում է էթնոկրատիզմի։

– Ի՞նչ քայլեր պետք է անի Երևանը հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ։

Ա.Է.- Այդ քայլերը չպետք է միակողմանի լինեն։ Հայ-վրացական հարաբերությունները բարձր պահելը ձեռնտու է նաև Վրաստանի իշխանություններին՝ ինչ-որ տեղ նաև կոմպրոմիսի գնալու շնորհիվ և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում տեսնելով Հայաստանի աջակցությունը։ 

– Ինչպիսի՞ն է հայ համայնքի ինքնակազմակերպման մակարդակը Վրաստանում, այն կարո՞ղ է ազդեցիկ գործոն լինել։

Ա.Է.- Ներկայումս Վրաստանի հայկական համայնքը լավ կազմակերպված չէ, ինչը հետևանք է Սահակաշվիլիի օրոք ճնշումների ու բռնությունների կիրառման՝ զսպելու համար հայ համայնքի ակտիվությունը։ Իվանիշվիլիի ժամանակ դա, կարծում եմ, կթուլանա։

– Էական փոփոխություն տեղի կունենա՞ Ջավախքում առկա խնդիրների լուծման  հարցում։

Վ.Ս.- Փոփոխություն տեղի ունեցել է արդեն՝ Ջավախքում բոլորը խոսում են մի բանի մասին, որ իշխանափոխությունը բերել է ազատություն։ Սահակաշվիլիի օրոք Վրաստանը վերածվել էր ոստիկանապետություն, իսկ Ջավախքը դարձել էր ոստիկանների փորձարկման վայր։ Իվանիշվիլին անզոր է կասեցնել այն պատմական պրոցեսը, որ վրաց ժողովուրդն իր գոյությունը պահպանել է այլ ժողովուրդներին ձուլելով։ Այլ հարց է, թե նրանք կզգա՞ն, արդյոք, թուրք-ադրբեջանական վտանգը և տեղ կտան հայկական գործոնին։ Բազմիցս վրացահայությունը առիթներ է ունեցել ոչ միայն ինքնավարություն ստանալու, այլև անջատվելու, բայց ոչ մի անգամ չի դավաճանել իր պետությանը։ Վրաստանի իշխանությունները պետք է համոզված լինեն, որ իրական վտանգը թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիան է։

Ա.Է. –  Կարծում եմ, Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկացել են թուրքական և ադրբեջանական գործոնի ուժեղացումը, և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը հնարավորություն կստեղծի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Վրաստանի տնտեսական և էներգետիկ ոլորտներում մոնոպոլ դեր զբաղեցնելու խնդիրից զերծ պահելու համար։

– Ի՞նչ պիտի անի Երևանը աբխազական երկաթուղու վերաբացման համատեքստում։

Ա.Է.- Կարծում եմ, այս ամենը պիտի զարգանա հասարակական շրջանակներում, նույն վիրահայության շրջանում, իսկ պետական մակարդակով, դժվար է ասել, թե ինչ մեսիջներ պետք է օգտագործեն կամ անեն իշխանությունները՝ թուրք-ադրբեջանական գործոնը թուլացնելու համար։ Մեզ համար կարևոր է մեր հայրենակիցների դիրքերի ուժեղացումը։

Վ.Ս.- Չեմ կարծում, թե մենք միայն պիտի նստենք ու սպասենք։ Հարաբերությունների հիմքում պետք է դնել այն, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին և հարավային Վրաստանով անցնող մյուս բոլոր հաղորդակցությունները չեն բխում մեր երկրի շահերից և վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար։ Երկրորդ՝ Հայաստանի համար պետք է առաջնային լինի ջավախահայության՝ որպես բնիկ ժողովուրդ ամրագրելու պրոցեսը։

– Հայ-վրացական հարաբերություններում օրակարգի վերանայման խնդիր կա՞։

Ա.Է.- Գոյություն ունեն սահմանային հարցեր, որոնք պետք է առաջնահերթորեն կարգավորել, ինչպես նաև պահանջներ ներկայացնել Վրաստանի տարածքով մեր բեռնափոխադրումների համար հարկման գների նվազեցման մասին։

– Ի՞նչ լծակ ունենք դրա համար։

 – Կարծում եմ, Վրաստանը կհասկանա ու գնա կոմպրոմիսի։ Վրաց-ադրբեջանական հարաբերություններում որոշակի փոփոխություններ, կարծես, տեղի են ունենում՝ թեկուզ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու հետ կապված հայտարարությունները, որոնք բորբոքեցին ադրբեջանական իշխանություններին, նույն այն հարցերը, որ Վրաստանը փորձում է էներգետիկ այլընտրանք դիտարկել Ռուսաստանին։ Ամեն դեպքում, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում, կարծում եմ, Վրաստանի իշխանությունները ըմբռնումով կմոտենան այս պահանջներին ու հարցերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում