Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Հայ-վրացական խնդիրները պետք է հաղթահարել բացառապես երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա

Վերջին օրերը հայ-վրացական հարաբերություններում երկու կարևոր իրադարձությամբ նշանավորվեցին՝ կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Վրաստան՝ որոշակի դրական բանակցություններով և պայմանավորվածություններով, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հայտարարություն տարածեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Տարածաշրջանային հակամարտությունները, Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը և Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորները, Վրաստանի ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի ռազմավարական հարաբերությունները պահում են Վրաստանի հետ հարաբերությունները մշտական սպառնալիքի տակ, թեև կողմերն ըստ էության կարողանում են երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից:

Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան կատարած այցի ամենահետաքրքիր ձեռքբերումը, թերևս, Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրված համաձայնագիրն էր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթը ստորագրել են Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին: Նրանք ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել: Ի դեպ, հայ-վրացական բարձրաստիճան հանդիպումներն այս տարի բավական պրոդուկտիվ էին նաև խոշոր ներդրումային ծրագրերի մասին համաձայնությունների, համատեղ պրոյեկտներ իրականացնելու մասին պայմանավորվածությունների տեսանկյունից: Թեև անախորժ քաղաքական զարգացումները ևս անպակաս էին: Օրերս Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ հայտարարություն տարածեցին տարածաշրջանային կայունության անհրաժեշտության մասին:

«Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքինիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում` Աբխազիայում և Ցխինվալում (Հարավային Օսիա) առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, մասնավորաբար՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա», – նշված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Կարսում ընդունված համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունն ընդունվեց բավական բացասական արձագանքներով՝ հաշվի առնելով Հայաստանի վարած քաղաքականությունը վրաց-ռուսական հակամարտությունում: Թերևս հետաքրքրական է նաև այն, որ երեք երկրների ԱԳ նախարարները Հայաստանին կոչ են արել միանալ իրենց նախաձեռնությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին բարձր գնահատեց հայ-վրացական հարաբերությունների վերջին ամիսների դինամիկան՝ հատկապես երբ Վրաստանն ասոցացվել է Եվրոպական միությանը, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանը: Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները կողմերի արտաքին քաղաքական փոխհակասող ընտրություններով արդեն վտանգված են և լուրջ սպառնալիքների առարկա: Սակայն, նրա համոզմամբ, չկան անլուծելի խնդիրներ Հայաստանի և Վրաստանի միջև, քանի որ այդ խնդիրները կարելի է լուծել երկխոսության միջոցով, ինչը և կողմերն այսօր անում են հաջողությամբ:

«Օրինակ՝ այդ խնդիրներից մեկը կարող է լինել երկկողմ առևտրի հետ կապված, քանի որ Վրաստանն աշխատելու է ԵՄ օրենքներով, իսկ Հայաստանը՝ եվրասիական: Ես չեմ կանխատեսում անհաղթահարելի խնդիրներ, կարծում եմ, որ այս ամենը կարելի է հաղթահարել բացառապես երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ չմիջնորդավորված: Ի դեպ, պետք է նշել, որ հայ-վրացական հարաբերություններում միշտ էլ եղել են, ըստ էության, նույն խնդիրները, սակայն կողմերը դրանք կարողացել են շրջանցել, նույնն ավելի ինտենսիվ կերպով պետք է իրականացնել այսօր»,- ասաց Մենագարիշվիլին:

Անդրադառնալով երեք երկրների համատեղ հայտարարությանը՝ նա ասաց, որ այդտեղ ոչինչ չի փոխվել: «Վրաստանի տարածքային ամբողջականությունը ևս խախտված է, Վրաստանի մի մասը օկուպացված է, ավելին՝ հարևան երկիրը միակողմանի կերպով խախտել է բոլոր միջազգային սկզբունքները, հայտարարվել է անկախ երկրների հռչակման մասին, և Վրաստանը չի կարող պաշտպանել այլ սկզբունքներ իր միջազգային հարաբերություններում, բացի այդ համընդհանուր սկզբունքներից՝ ինքնիշխանության հարգանք և տարածքային ամբողջականություն: Նմանատիպ հայտարարություններ արվել են Վրաստանի անկախության առաջին իսկ օրվանից, և երբևէ դա չի հարուցել խնդիրներ Երևանում, որտեղ մեծ ըմբռնումով են վերաբերվել հարևանների դիրքորոշմանը: Ես չեմ տեսնում պատճառներ նրա համար, որպեսզի անհանգստություններ լինեն: Սա Հայաստանի դեմ ուղղված չէ: Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ևս պետք է պահպանվի, ինչպես և վրացականը»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաև Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, որը բարձր գնահատեց հայ-վրացական հարաբերությունները, հատկապես վերջին ամիսների ակտիվ շփումները, թեև երկու երկրների շուրջ անբարենպաստ մթնոլորտ է ձևավորվում: Նրա հավաստիացմամբ՝ ցանկացած համաձայնագիր, հայտարարություն, որ կստորագրվի Թիֆլիսի, Բաքվի և Անկարայի միջև, չի կարող որևէ ազդեցություն ունենալ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների վրա: Նրա խոսքերով՝ վրացական դիվանագիտության հիմնական նպատակն այժմ բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է, իսկ այդ քաղաքականությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից է բխում: «Երբ մեր փոքր տարածաշրջանում երկու պետություններ գտնվում են պատերազմի նախաշեմին, վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև նույնքան նաև Վրաստանի համար, և Վրաստանը դա գիտակցում է, ուստի իրավիճակը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար, և այդ վտանգը վերացնելու համար երկրները պետք է սերտ համագործակցություն պահպանեն»,- ասաց Ցինցաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում