Foursquare ծառայությունը iPad-ի համար թողարկել է հավելված, որի միջոցով Apple-ի պլանշետների օգտատերերը կարող են գտնել պոտենցիալ հետաքրքիր վայրեր՝ կախված իրենց տեղակայման վայրից: Այս մասին հաղորդվում է Foursquare-ի բլոգում:
«Օգտատերերը մեզ ասում են, որ հաճախ իրենց օրը ծրագրում են iPad-ով և կցանկանային ունենալ Foursquare-ի տարբերակը պլանշետի համար: Այսօրվանից դուք կկարողանաք ներբեռնել լիովին նոր Foursquare՝ iPad-ի համար»,- ասվում է բլոգում:
Foursquare-ում iPad-ի միջոցով օգտատերը կարող է ընտրել այս կամ այն քաղաքը և խորհուրդներ ստանալ տեսարժան վայրերի, ռեստորանների, խանութների և այլ վայրերի մասին: Առաջարկված վայրերը կարելի է պահել ցանկում և դրա հիման վրա ուղևորություններ կազմակերպել:
Բացի դրանից՝ ծառայությունում նոր բաժին է հայտնվել՝ բոլոր լավագույն վայրերը քաղաքում: Դրանում հավաքված են հաստատություններ և տեսարժան վայրեր, որոնք երկար ժամանակ վայելում են մեծ ժողովրդականություն, վերջերս են գրավել օգտատերերի ուշադրությունը կամ ունեն սեզոնային պահանջարկ: