Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը հայ տնտեսվարողների համար որոշակի արտոնություններ ապահովի

«Չեմ բացառում, որ ԱՄՆ-ը հայ տնտեսվարողների համար որոշակի արտոնություններ ապահովի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի տարածած վերջին օրերի հայտարարություններին:

Նա նշեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական նշանակությունն այսօր այնպիսին են, որ անգամ լինելով Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ անդամ՝ այն, գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում, հազիվ թե ԱՄՆ կողմից ենթարկվի ուղղակի պատժամիջոցների, թեև Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը մեր երկրի վրա անշուշտ կանդրադառնա:

Այնուամենայնիվ, Արման Մելիքյանը չի բացառում նաև, որ Հայաստանի պարագայում ԱՄՆ-ը կարող է որոշակի քայլերի գնալ՝ մեր երկրի տնտեսվարողների համար ապահովելու որոշակի արտոնություններ, եթե վերջիններս ավելի ակտիվ գործընկերային հարաբերություններ հաստատեն արևմտյան, թուրքական, իսկ ավելի ուշ՝ անգամ նաև պարսկական ընկերությունների հետ:

«Առաջիկայում հավանաբար հատուկ կարևորություն ձեռք կբերեն հայ-վրացական տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված հետևողական ջանքերը: Մեզ համար թիվ մեկ խնդիրը կմնա ՀՀ պետական կառավարման համակարգի կարողունակության ապահովումը՝ այսօր այդ համակարգը բարոյական ու մասնագիտական քայքայման արտահայտված միտումներ է դրսևորում և գործնականում զրկված է քաղաքացիների վստահությունից ու նվազագույն իսկ աջակցությունից: ՀՀ պետական գանձարանի կողոպտիչների հետագա պաշտոնավարումը հայկական շահերի ներկայիս ամենամեծ սպառնալիքն է, անկախ նրանից՝ կշարունակվի՞ արդյոք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, թե՞ իրադրության արմատական փոփոխության համատեքստում կհայտնվեն նոր վստահելի գործընկերներ»,- մեկնաբանեց Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին նշել էր, որ աշխարհի բոլոր երկրները պետք է հրաժարվեն Մոսկվայի հետ գործարար հարաբերություններից:

Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը հնչեց Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Հնդկաստան կատարած այցից հետո, որի ընթացքում ձեռք բերվեցին տնտեսական բնույթի բազմաթիվ պայմանավորվածություններ, մասնավորապես՝ ստորագրվեց շրջանակային պայմանագիր «Կուդանկուլամ» ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ բլոկների շինարարության մասին: Ավելի վաղ Պսակին Պետդեպի անունից մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Պուտինին ուղեկցում էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Մինչդեռ դեկտեմբերի 12-ին Պսակին հայտարարել է, որ հայ-ռուսական ինտեգրումը ԵՏՄ շրջանակներում չի վնասի Վաշինգտոնի և Երևանի հարաբերություններին: Նա նշել է, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու տնտեսական ինտեգրման ու զարգացման ճանապարհը՝ ելնելով սեփական շահերից»: «Աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական ու տնտեսական կողմնորոշումը»,- ասել է դիվանագետը:

«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ սատարելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների անցկացումն ու ԱՄՆ-ՀՀ հարաբերություններում կօգնի պահպանել արձանագրված առաջընթացը»,- ասել է Պսակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում