Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Մարդու իրավունքների օրը մարդ ծեծելը ցինիզմ է. Օմբուդսմեն

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

 – Պարոն Անդրեասյան, Մարդու իրավունքների միջազգային օրը և դրան հաջորդող օրերին Հայաստանում աննկարագրելի բռնությունների ականատես եղանք, որոնց Դուք շատ արագ արձագանքեցիք: Ոստիկանությունը կարծես հայտնաբերել է Արամ Մանուկյանին բռնության ենթարկողին: Դուք հավատո՞ւմ եք այդ վարկածին, քանի որ հիմա ամենատարբեր տեսակետներ են շրջանառվում, որոնց համաձայն այն, ինչ իշխանության կողմից պատվիրված է եղել, դրա շարունակությունն ու այս պատմությունը չեն կարող արժանահավատ համարվել:

– Մինչև չլինի դատարանի ուժի մեջ մտած արժանահավատ վճիռ, ես հրաժարվում եմ հավատալ որևէ վարկածի: Դրանից հետո էլ դեռ կարելի է կասկածներ ունենալ, բայց գոնե մինչև դատարանի վճիռը կխախտեի անմեղության կանխավարկածը: Ես կարող եմ ասել, որ այս պահին մենք տեսնում ենք օպերատիվ գործողություններ և քննության գոնե տեմպը, արագությունը որոշ իմաստով բավարարում է: Օբյեկտի՞վ է այդ քննությունը, անաչա՞ռ, որքանո՞վ է այդ շղթան ամբողջությամբ բացահայտված` այս հարցերի պատասխաններին ես ու հասարակությունը դեռ սպասում ենք և կունենանք պատասխանները ընթացքում:

– Տարբեր տեսակետներ են հնչում, որ երկրում ահաբեկչական մթնոլորտ է: Դուք կիսո՞ւմ եք նման տեսակետները:

– Ես կարծում եմ, որ ծայրահեղացված է: Չեմ սիրում որևէ տեսակի ծայրահեղացում: Ինձ համար նույնքան տհաճ է կաշառված չինովնիկն ու անգործ պաշտոնյան, որքան կրքերը բորբոքող և ամեն ինչ սևացնող ընդդիմադիր դիրքերից հանդես եկողը: Ասել, որ ահաբեկչական մթնոլորտ է՝ չափազանցություն է, իմ գնահատմամբ, բայց որ եղել է հանցագործ երևույթների շղթա, դա ակնհայտ է, և ես վստահ եմ, որ այս շղթայում եթե ճիշտ գործեն բոլոր կողմերը, ապա շղթան կընդհատվի:

– Դեկտեմբերի 10-ին Դուք ավանդական կլոր սեղանի ձևաչափով հրավիրել էիք Հայաստանի պատկան մարմինների ղեկավարությանը և պատասխանատուներին` բացառությամբ գլխավոր դատախազի: Մտավախություն չունե՞ք, որ Գևորգ Կոստանյանին այդպես մերժելով, նման հրավերներից դուրս դնելով` նրան ավելի մարգինալացնեք և նրա ղեկավարած գերատեսչությունում մարդու իրավունքների ոտնահարումները ավելի ու ավելի շեշտակի դառնան ու լուծում չգտնեն: Գուցե նրա հետ համագործակցության հետևանքով հնարավոր լիներ լեզու գտնել:

– Նախ ասեմ, որ այնտեղից չէր բացակայում միայն գլխավոր դատախազը, այլև այդ կառույցի 22-23 ղեկավարներ և այն մարդիկ, ովքեր Հայաստանում սերտորեն առնչվում են մարդու իրավունքների հետ, այն պաշտոնատար անձինք, ովքեր սերտորեն ազդում են մարդու իրավունքների վրա` 30 և ավելին են: Այնտեղ բացակայում էր ոչ միայն գլխավոր դատախազը, այլև 22-23 նման գործիչներ, որոնք պետք է որ լինեն օմբուդսմենի տարեկան կլոր սեղաններին: Սա առաջին դեպքն էր, առաջին անգամ էր, և կարծում եմ` կդառնա բարի ավանդույթ, երբ ամեն դեկտեմբերի 10-ին համանման կլոր սեղան կկազմակերպվի, որտեղ Դուք կտեսնեք այն մարմինների ղեկավարներին, ովքեր տարվա ընթացքում ոչ բացարձակ, բայց իսկապես դրական ազդեցություն են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և ես հույս ունեմ, որ մյուս տարի դատախազության գործելաոճը կլինի այնպիսին, որ ես հաճույքով կհրավիրեմ, և դատախազն էլ հաճույքով կընդունի իմ հրավերը մեզ հետ կլոր սեղանին նստելու և քննարկելու վերաբերյալ:

Իսկ թե ինչու չեն եղել պրն Կոստանյանն ու մյուս պաշտոնյաները, դա կարելի է հիմնավորել հետևյալ կերպ՝ ամբողջ տարի մենք աշխատում ենք հանուն մարդու իրավունքների, միշտ չէ, որ համաձայն ենք նույնիսկ կլոր սեղանի շուրջ նստածների հետ, բայց կարևորն այն է, որ մենք տեսնում ենք՝ կան մարմիններ, որոնք փորձում են այնպես անել, որ ձեր, մեր կյանքում ավելի լավն ու շոշափելին տեսնեն: Այս տարի մենք գլխավոր դատախազության հետ աշխատանքներում չենք տեսել այն պատրաստակամությունը, որ պետք է իրենց ոլորտում խնդիրները շտկվեն: Ուստի հրավիրել ենք այն մարմիններին, որոնք կարողացել են դրսևորել, կամ ցույց տալ, որ իրենք իսկապես մտահոգ են իրենց համակարգերում եղած խնդիրները բարեփոխելով:

– Կարծում եք` Գևորգ Կոստանյանը մտահո՞գ չէ:

– Միգուցե մտահոգ է, բայց մենք դա աշխատանքում չենք տեսել:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս նույնպես հանդես եկավ Հայաստանի դեմ վճիռներով: Ինչպիսի՞ համագործակցություն ունեք ՄԻԵԴ-ի և Հայաստանի ներկայացուցչության հետ, որովհետև գիտենք, որ հիմա Գևորգ Կոստանյանը ներկայացնում է Հայաստանն ու ՀՀ կառավարությունը:

– Գևորգ Կոստանյանը ներկայացնում է պետությունը, իսկ մենք` եթե ներկայացնում ենք, ապա ներկայացնում ենք քաղաքացուն: Որովհետև, երբ քաղաքացիները սպառում են իրենց բոլոր հարավորությունները դատարանում, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և մենք այնտեղ շատ անելիք չունենք, մենք կարող ենք առնվազն խորհրդատվություն տրամադրել, որոշ դեպքերում նրանք մեզանից խնդրում են իրավական որոշակի վերլուծություններ: Այս իմաստով մենք գործակցելու բան չունենք:

 – Շահարկման առարկա դարձավ Մարտի 1-ի էջը: Հայաստանի մասով ԵԽ-ի զեկուցողները ուղղակի փակված համարեցին այդ էջը, երբ երկխոսություն էր սկսվել Կոնգրեսի ու իշխանության միջև, իսկ հիմա կարծես նորից ասում են, որ Մարտի 1-ի էջը բաց է: Աղվան Հովսեփյանն ասում է, որ փակված է, և գործը բացահայտված է ամբողջությամբ, իսկ Գևորգ Կոստանյանն արդեն հրավիրել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու խոստացել հետևողական լինել և բացահայտումը տանել մինչև վերջ: Այստեղ որքանո՞վ է առկա երկու գերատեսչությունների հարաբերությունները պարզելու երևույթ:

 – Շահարկումը ցավալի կլինի, բայց եթե այդ հարաբերությունների պարզման արդյունքում ծնվեն ավելի նոր փաստեր, նոր հանգամանքներ բացահայտվեն Մարտի 1-ի հետ կապված, ես միայն ուրախ կլինեմ, որովհետև անկախ անձերից և ինստիտուցիոնալ պատերազմներից կամ դաշինքներից, ես կարծում եմ, որ կարևորը այդ դեպքերի բացահայտումն է: Ինչ վերաբերում է ԵԽ-ի հետ դիտարկմանը, ապա ես երբեք ծանոթ չեմ եղել այնպիսի դիրքորոշման հետ, որ եվրոպացիների համար այս խնդիրը փակված է: Ես ուրախ կլինեի, որ Մարտի 1-ի հարցին ոչ թե դրսինները խառնվեին` անկախ նրանից ես որքանով եմ նրանց հարգում կամ չեմ հարգում, այլ հարցը լուծվեր ներսի ուժերի կողմից:

Եթե ներսում կա անհամաձայնություն, ապա ես ավելի եմ հավատում, որ կլինի բացահայտում և այս, և այլ քրեական գործերի վերաբերյալ, որովհետև այդ իրավապահ համակարգի շղթայում, եթե բոլորը միաբան նույն բանն են ասում, ապա այնտեղ ճշմարտություն չի ծնվի: Ուրիշ բան է, որ մի մարդ կամ մի մարմին փորձի ներքին անձնական շահերի պատճառով, սեփական PR-ի համար ինչ-որ քայլեր անի, որպեսզի տարբերվի սրանից կամ նրանից: Եթե որևէ մեկը իրեն թույլ տա շահարկել, կամ օգտագործել այս ողբերգությունը, ապա դա ուղղակի անբարոյականություն կլինի: Այդ իմաստով անբարոյականներ մեր շրջապատում չկան, և եթե ինչ-որ մարդիկ չեն համաձայնում, ապա դա լինում է գործի, այլ ոչ թե սփական շահերից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում