Jotto Gear-ը ներկայացրել է նոր ունիվերսալ Biometric Handgun Holster ատրճանակի պատյանը, որը մատնահետքերի սքաներով փական ունի: Այս մասին հայտնում է The Firearm Blog-ը՝ հղում անելով ամերիկյան ընկերության մամլո հաղորդագրությանը:
Մատնահետքերի սքաները ատրճանակի պատյանին միացված է մետաղալարով և կարող է առանձին ամրանալ:
Սքաները կարող է հիշել մինչև 99 մատնահետք: Միաժամանակ, ատրճանակի պատյանը համատեղելի է հյուսիսամերիկյան շուկայում հասանելի ատրճանակների մեծ մասի հետ: Նորույթն արժե 397 դոլար: