Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Առանց ադրբեջանական գազի` Nabucco-ի կառուցումը դառնում է անիմաստ. գերմանացի փորձագետ

Ադրբեջանական Aze.az կայքի փոխանցմամբ, գերմանական Handelsblatt թերթի վերլուծաբան Ֆլորիան Վիլլերսհաուզենն իր հոդվածում անդրադարձել է Nabucco գազատարի կառուցման խնդիրներին.

«ԵՄ-ը ցանկանում է նվազեցնել ռուսական գազից ունեցած իր կախվածությունը, ինչի համար էլ շեշտը դնում է Nabucco գազատարի վրա: Սակայն այսօր դրա կառուցումը հայտնվել է աննախադեպ մեծ վտանգի տակ:

Այս տարի Ադրբեջանը պետք է երկու կարևոր որոշում կայացնի` Եվրոպային գազով ապահովելու տեսանկյունից: ԵՄ-ը մի կողմից ցանկանում է ապագայի համար ադրբեջանական խոշոր գազահանքեր ներթափանցելու թույլտվություն ստանալ` դրանով իսկ ազատվելով ռուսական «Գազպրոմի» ճիրաններից:

Իսկ մյուս կողմից էլ` մոտակա ամիսներին պարզ կդառնա, թե արդյո՞ք ադրբեջանական գազը կառաքվի Բրյուսելի կողմից ռազմավարական նախագիծ որակված Nabucco գազատարով:

Ադրբեջանի որոշումից է մեծապես կախված ամեն ինչ, քանի որ առանց ադրբեջանական գազի, Nabucco-ն դառնում է անիմաստ: Նախագծի իրականացման կոնսորցիումի գնահատմամբ, ոչ պակաս խոշոր գազահանքեր ունեցող մյուս մատակարարների (Թուրքմենստան կամ Իրաք) հետ բանակցությունների վարումը նպատակահարմար է համարվում միայն ադրբեջանական կողմի դրական պատասխանից հետո:

Սակայն Nabucco-ի վտանգի տակ հայտնվելու միակ պատճառը Ադրբեջանի դեռևս չկայացրած որոշումը չէ: Բանն այն է, որ Nabucco-ի մրցակից հանդիսացող ռուսական «Հարավային հոսք» նախագիծն արդեն իրեն ապահովել է գազով և դրա վաճառաշուկայով:

Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք կենտրոնասիական գազը կառաքվի Nabucco գազատարով: Այդ տեսանկյունից Ռուսաստանն առջևում է 1:0 հաշվով: Մի՞թե դա Բրյուսելի պարտությունը չէ: Ադրբեջանը հայտարարում է, որ իր պատասխանի մասին կբարձրաձայնի միայն տարեվերջին: Վերջին հաշվով, Եվրոպան Ադրբեջանից ավելի շատ է կախված, քան ընդհակառակը»:

Հիշեցնենք, որ Nabucco գազամուղի անվանումն առաջացել է բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի անունից: Խողովակաշարի մեկնարկը նախատեսված է 2012 թվականին, այն ունենալու է 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն:

Այս տարեսկզբին գերմանական քաղաքագետ, էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Ալեքսանդր Ռաարը հայտարարեց, որ 2011 թվականը վճռորոշ է լինելու Nabucco գազատարի համար` նշելով, որ Թուրքիան այն միակ երկիրն է, առանց որի անհնար է դառնում Ռուսաստանի տարածքը շրջանցող և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող որևէ խողովակաշարի կառուցումը.

«Թուրքիան Nabucco և «Հարավային հոսք» գազամուղների միջև պայքարի գլխավոր հաղթողն է: Առաջիկայում Անկարան չի պատրաստվում իրեն սահմանափակել միայն տարանցիկ երկրի կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է: Օգտագործելով իր բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքը` Անկարան վերածվելու է գազը վերավաճառող երկրի: Դա բավականին կամրապնդի Եվրոպայի ու Ասիայի միջև Թուրքիայի ունեցած էներգետիկ կամրջի դերը: Սակայն ժամանակը ցույց կտա, թե Եվրոպան որքանով Թուրքիային կթույլատրի ձեռք բերել նման կարգավիճակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում