Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը լքել է զբաղեցրած պաշտոնը:
Ալավերդյանն ասաց, որ խոսքը պաշտոնանկության մասին չէ: Պողոսյանը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ինքնակամ:
«Պողոսյանը չի հեռացվել: Նա իր ցանկությամբ ազատվել է աշխատանքից: Դեկտեմբերի 22-ից հետո խորհրդակցություն կհրավիրենք, որից հետո հաստատված կասենք նոր գլխավոր մարզչի անունը:
Մարզչի հարցում կա կողմնորոշում, բայց դեռ հաստատված չէ: Հաստատումը կլինի ամսի 22-ին, երբ ծրագրերը ներկայացնենք»,- ասաց Ալավերդյանը:
Լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի