Հեղինակավոր Autosport հանդեսը «Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Լուիս Հեմիլթոնին ճանաչել է 2014թ. լավագույն ավտոարշավորդ: Հեմիլթոնը ճանաչվել է նաև Բրիտանիայի լավագույն ներկայացուցիչն ավտոսպորտում:
Մրցանակը ստանալիս Հեմիլթոնը հույս է հայտնել, որ կկարողանա լավագույնի կոչմանն արժանանա նաև հաջորդ տարի:
«2009թ. կանոնակարգում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Այդ ժամանակ գրեթե հնարավորություն չունեի պաշտպանել տիտղոսը: Հիմա դրա համար ունեմ ամեն ինչ և ցանկանում եմ հաջողության հասնել նաև հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Հեմիլթոնը: