Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով վերականգնվել է վնասվածքից, խոստովանել է, որ չի կարողանա կրկնել 2013թ. հաջողությունները: Վերոգրյալ տարում նա վնասվածքից ապաքինվելուց հետո մասնակցել է 14 մրցաշարի եզրափակչի` նրանցից հաղթելով 10-ում:
«Հնարավոր չէ կրկնել 2013թ. հաջողությունները: Այդ ժամանակ ես 7 ամսվա դադարից հետո վերադարձա կորտ` նվաճելով 10 տիտղոս:
Հիմա ջանասիրաբար մարզվում եմ` ձեռք բերելու լավ մարզավիճակ ու մասնակցելու Australian Open-ին»,- Նադալի խոսքերը մեջբերում է Movistar TV-ն: