Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է հղել ընտրանու ներկայիս ավագի` Նեյմարի հասցեին, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
«Ներկա պահին Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին լավագույնն են աշխարհում, սակայն Նեյմարն ավելացնում է :
Բրազիլիայում շատ են մեծ ֆուտբոլիստները: Մենք հույս ունենք, որ Նեյմարը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Ռոնալդոն: