Football-Espana-ի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը «Մալյորկա»-ի հետ համաձայնության է եկել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տրանսֆերի հարցում ու կարող է առաջիկա ժամերին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Պարբերականի տեղեկություններով` 18-ամյա ծագող աստղի տեղափոխության դիմաց «Մալյորկա»-ն ստանալու է 3.7 մլն եվրո: Ասենսիոն կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբում ու «Ռեալ» կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Իսպանիայի Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 13 խաղ է անցկացրել` խփելով 3 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում:
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրվում էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ն: