Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակումբային ռեկորդ սահմանել` անընդմեջ հաղթանակաների քանակով:
«Ես երջանիկ եմ: 16 հաղթանակ անընդմեջ… սա երազ է: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք նման նվաճում գրանցել: Հուսով եմ` «Ռեալ»-ի հաղթարշավը կշարունակվի:
Ասում են, այս ամենում ես իմ ներդրումն ունեմ: Բախտս, պարզապես, բերել է, քանի որ գերազանց թիմ եմ մարզում, որտեղ հանդես են գալիս ֆանտաստիկ ֆուտբոլիստներ»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: