«Փաստինֆո»–ի տեղեկություններով հոսպիտալացված երեխաների թիվը Եղվարդում հասել է 35-ի: Զանգվածային թունավորումը գրանցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաների շրջանում: Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում արտակարգ իրավիճակ է եւ ողջ բուժանձնակազմը փորձում է կայունացնել երեխաների վիճակը: Կենտրոնից տեղեկացրեցին, նախնական ախտորոշումը սննդային թունավորումն է: