Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն կարևոր դեր է խաղում «քաղաքաբնակներ»-ի համար, հաղորդում է Football.co.uk-ը:
«Կարծում եմ, որ ոչ ոք չի կարող փոխարինել Մեսսիին «Բարսելոնա»-ում, իսկ Ռոնալդուին` Մադրիդի «Ռեալ»-ում: Նույն բանը կարող եմ ասել Ագուերոյի մասին:
«Մանչեսթեր Սիթի»-ն առանց Ագուերոյի այլ թիմ է: Նա կարող է մնալ այս թիմում երկար տարիներ: Նա ամեն ինչ ունի, որպեսզի դառնա թիմի լեգենդը»,- հայտարարել է Պելեգրինին: