Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, վրաց ռազմական փորձագետ Տորնիկե Շարաշենիձեն Վրաստանում կանխված ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրել է Ռուսաստանին.
«Ռուսաստանի այդ քաղաքականությունը միտված է իրավիճակի ապակայունացմանը, բնակչության շրջանում խուճապային տրամադրությունների առաջացմանը, ինչը կհանգեցնի իշխանությունների հանդեպ անվստահության առաջացմանը:
Այդ ամենի հետ մեկտեղ, բացառված չէ, որ Մոսկվան ցանկանում է վնասել Վրաստանի տնտեսության ներդրումային ոլորտը:
Ռուսաստանը հույսը դրել է նրա վրա, որ Վրաստանում իրականացված ահաբեկչությունների մեջ վերջին հաշվով կմեղադրվեն վրացական իշխանությունները, քանի որ նրանք ստիպված կլինեն իրենց վրա վերցնել զոհվածների պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ վրաց իրավապահները հայտարարել էին, որ երեկ Քութայիսում ահաբեկչության կանխման ժամանակ իրենց հաջողվել է գտնել ռուսական հետք:
Վրացական կողմի կարծիքով` հենց ռուսական հատուկ ծառայություններն են կանգնած Քութայիսի ահաբեկչությունների հետևում: