Գերմանիայի կառավարությունը մերժել է ռազմական օգնություն տրամադրելու մասին Ուկրաինայի կոչը, փոխանցում է Deutsche Welle-ը:
«Այս հակամարտության ժամանակ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը նույնիսկ չի քննարկվում»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Վիրցը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը կոչ էր արել Գերմանիային արագացնել Կիևին տեխնիկական օգնության տրամադրումը:
Ինչ վերաբերում է դիզելային շարժիչներին, ապա Քրիստիանե Վիրցը հայտնել է, որ Ուկրաինայի խնդրանքը ուսումնասիրվում է: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հետագայում էլ հնարավոր ամեն ինչ կանի Ուկրաինայի ճգնաժամը լիցքաթափելու համար: