ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբը: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարման երևույթներով:
Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: