Կոպեհնագենի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սելենն արգելակում է իմունային համակարգի ակտիվացումը, իսկ նման ակտիվացումը հետևանքն է լինում ուռուցքային հիվանդությունների զարգացման: Սելեն պարունակում են սխտորը և բրոկլին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Բանն այն է, որ սելենի միացությունները արգելափակում են քաղցկեղի ժամանակ առաջացող՝ իմունիտետը խթանող մոլեկուլը: Հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացել են NGK2D մոլեկուլի վրա: Պարզվել է, որ սելենը կարող է չեզոքացնել մոլեկուլը իր 2՝ հեղուկ և մակերեսային ձևերով: