Պապարացիները Ջորջ Քլունիին և Ամալ Ալամուդդինին հանդիպել են Լոնդոնում, գրում է Viva.ua-ը:
Աստղային զույգը տեսախցիկների առջև հայտնվել է Հիթրոու օդանավակայանում: Ջորջն ու Ամալը սպասել են Ամերիկայի չվերթին, որտեղ պլանավորում են անցկացնել հանգստյան օրերը:
Ամուսինները երջանիկ և հանգիստ տեսք են ունեցել, հիանալի տրամադրությամբ շփվել են լրագրողների հետ: