Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմի մի շարք ֆուտբոլիստներ հավակնում են «Ոսկե Գնդակ»-ին, հաղորդում է Goal.com-ը:
«Բունդեսլիգան հոգնեցնող մրցաշար չէ: «Բավարիա»-ն մեծ ակումբ է, սակայն մենք պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի հաջողությունների հասնենք:
«Ոսկե Գնդակ»-ն ամեն տարի դառնում է ֆուտբոլային աշխարհի քննարկման համար մեկ թեման: Միանշանակ, «Բավարիա»-ի մի շարք ֆուտբոլիստներ արժանի են այդ մրցանակին:
Այն ֆուտբոլիստները, ովքեր հավակնում են այդ մրցանակին, լիովին արժանի են դրան»,- հայտարարել է Գվարդիոլան: