Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմի առջև դրված նպատակի մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգայում թույլ տված սխալը մեզ օգնի առաջընթաց գրանցել Բունդեսլիգայում: Կիրակի օրը մենք կարող ենք իրականացնել այն, ինչը չկարողացանք անել «Արսենալ»-ի դեմ խաղում:
Գերմանիայի առաջնության շրջանակներում մենք շատ քիչ միավորներ ենք վաստակել: Թիմի նպատակն է մինչ Թիմի նպատակն է մինչև ձմեռային դադար գնալը վաստակել 15 միավոր»,- հայտարարել է Գյունդողանը:
Հիշեցնենք, որ մինչ ձմեռային դադարը «Բորուսիա»-ն պետք է մրցի «Այնտրախտ»-ի, «Հոֆենհայմ»-ի, «Հերտա»-ի, «Վոլֆսբուրգ»-ի և «Վերդեր»-ի հետ: