Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վ. Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
1. Վաչե Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Վաչե Գաբրիելյանին նշանակել է փոխվարչապետի պաշտոնում.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: