Դանիայի իշխանությունները ստուգումների ընթացքում պարզել են, որ Nordic Ingredients ընկերությունը խախտել է հիգիենայի կանոնները` սնունդ արտադրելով բետոնախառնիչում: Այս մասին գրում է Local պարբերականը:
Ընկերությունը դոնդողի տեսքով մթերքներ է մատակարարել ծերանոցների և հիվանդանոցների այն հիվանդների համար, որոնք սնունդը դժվարանում են կուլ տալ:
«Դա նարնջագույն բետոնախառնիչ էր`այնպիսին, ինչպիսն գործածում են աղյուս շարողները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ բետոնախառնիչում դոնդողի հետքեր են եղել, հետևաբար կարող էին լինել նաև բակտերիաներ և այլ միկրոօրգանիզմներ: