Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում միասեռ զույգերի ամուսնությունների գրանցմանը, գրում է BBC-ն:
Մինչև այժմ երկրում համասեռամոլ զույգերին թույլատրվում էր միայն այսպես կոչված «գրանցված զուգընկերությունը», սակայն ամուսնությունները պաշտոնապես արգելված էին:
Այսպիսով, Ֆինլանդիան դարձել է եվրոպական 12-րդ երկիրը, որտեղ թույլատրված են միասեռ ամուսնությունները: