Անգլիական «Լիվերպուլ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին չի մասնակցի «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ոչ, Բալոտելին չի մասնակցի այդ հանդիպմանը: Մենք խաղադաշտ դուրս կգանք նախորդ խաղում մասնակցած ֆուտբոլիստներով»,- հայտարարել է Բրենդան Ռոջերսը:
Հավելենք, որ իտալացի հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 8-ին: