Wednesday, 24 04 2024
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Իմպիչմենտի լյուստրացիոն էֆեկտը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ոչիշխանական խմբակցություններին է ներկայացրել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությունը, որով արտահերթ նիստ հրավիրելու համար պետք է 44 ստորագրություն: Եթե ոչիշխանական ուժերը միանան, ապա 44 ստորագրության հարցը լուծելի է:

Ոչիշխանական ուժերը պաշտոնապես չեն արձագանքել, ինչը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ պաշտոնապես նոր են միայն ստացել նախաձեռնության մասին տեղեկությունը: Սակայն ոչպաշտոնական, անհատական մակարդակով արձագանքներից արդեն կարելի է ասել, որ նրանք մտադիր չեն միանալ նախաձեռնությանը՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի մասով առնվազն: Առայժմ հստակ է միայն, որ նախաձեռնությանը միանում է «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:

Ոչիշխանական ուժերն արդեն, ըստ էության, շրջանառության մեջ են դրել նաև մեկնաբանություն-բացատրություններ, թե ինչու չեն միանա իմպիչմենտի նախաձեռնությանը: Նրանք նշում են, որ միևնույն է՝ չկա պահանջվող 66 ձայն, որը հաջողության հեռանկար կբացեր նախաձեռնության համար, և հետևաբար անիմաստ է նման նախաձեռնություն անելը: Սակայն ոչիշխանական ուժերի այս բացատրությունը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում, քանզի նրանք իրենք են հաճախ հանդես եկել 44 ստորագրությամբ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ, այն դեպքում, երբ հստակ է եղել, որ ՀՀԿ-ն չի միանում, և նախաձեռնությունը տապալվելու է: Սակայն նման դեպքերի համար ոչիշխանական ուժերը անիմաստ չեն համարել 66 ձայնի բացակայության դեպքում գնալ արտահերթ նիստեր նախաձեռնելուն: Հետևաբար ակնհայտ է, որ Փաշինյանի նախաձեռնության դեպքում նման պատճառաբանությամբ ստորագրությունից հրաժարվելը զուտ քաղաքական դիրքորոշման հարց է:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն էլ, իհարկե, զուտ քաղաքական հարց է, և կասկածից վեր է, որ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե իմպիչմենտի գործընթացի հաջողության հանդեպ անմնացորդ հավատով, այլ որպես քաղաքական ակտ, որին առաջարկում է միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության կողմնակից խորհրդարանական բոլոր ուժերին: Հայտնի է նաև, թե ինչ պայմաններում է Փաշինյանը հանձն առել հանդես գալ նման նախաձեռնությամբ. պարզելու համար, թե արդյոք ոչիշխանական ուժերը կիմանա՞ն իրեն և կպահանջե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ առավել ևս տարօրինակ կլինի, եթե անգամ այս՝ ըստ էության զուտ քաղաքական ակտին ոչիշխանական ուժերը չմիանան, այն դեպքում, երբ հավաստիացնում են, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է: Ի վերջո, այդ ուժերից, այսպես ասած, հասնում է ընդամենը ստորագրել, քանի որ նախաձեռնության համար պատասխանատվությունը Փաշինյանի վրա է:

Եվ ահա այս պայմաններում անգամ ստորագրությունից հրաժարումը վկայում է, որ ոչիշխանական ճամբարում խնդիր կա անգամ նման՝ իրավականորեն որևէ հետևանք չներկայացնող փաստաթղթով Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելու հարցում, ուր մնաց՝ պահանջել, այսպես ասած, իրական հրաժարական:

Այս տեսանկյունից՝ իմպիչմենտի նախաձեռնված գործընթացը ինչ-որ իմաստով լյուստրացիոն բնույթ է ստանում ներքաղաքական գործընթացների համար և այս տեսանկյունից հասարակական փոքրիշատե էֆեկտ իհարկե կունենա: Բայց, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը մեծ հաշվով խոսում է Հայաստանում ներքաղաքական գործընթացում էֆեկտիվության հսկայական դեֆիցիտի մասին:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում