Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիայի ԶԼՄ-ները հանդես են եկել կոռուպցիայի մասին զեկույցի հրապարակման արգելքի դեմ

Թուրքական Hurriyet Daily News թերթը բաց նամակով հանդես է եկել կոռուպցիայի համար մեղադրվող 4 նախարարների նկատմամբ հետաքննության զեկույցի հրապարակման արգելքի դեմ:

2013 թ. դեկտեմբերի կեսին Թուրքիայի ոստիկանությունը ռեզոնանսային հակակոռուպցիոն գործողություն է իրականացրել, որի արդյունքում տասնյակ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հարազատներ են ձերբակալվել: Բոլորը՝ պետական տենդերների հետ կապված մեքենայությունների, պաշտոնեական լիզորությունների չարաշահման և կաշառակերության կասկածանքով: Կոռուպցիայի համար մեղադրանքով՝ Եվրամիության հարցերով, Ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարները հրաժարական են տվել: Այս տարվա սեպտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ՝ «դեկտեմբերի 25-ի կոռուպցիայի գործով» հետաքննության շրջանակներում կոռուպցիայի և կաշառակերության համար մեղադրվող 96 անձի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլյալ Էրդողանի քրեական հետապնդման համար «հիմքեր չկան»:

4 նախկին նախարարների նկատմամբ խորհրդարանական հետաքննությունը շարունակվում է: Սակայն նախօրեին հետաքննությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հայտի հիման վրա Անկարայի գլխավոր դատախազությունը հանձնաժողովի աշխատանքի ընթացքը հրապարակելու արգելքի մասին որոշում է ընդունել՝ դա հիմնավորելով «մարդու իրավունքների պաշտպանության ապահովմամբ և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքով»:

«Մինչև վերջերս հրապարակումների արգելքները միայն տարեց լրագրողների ոչ հաճելի հիշողություններ էին… 2014 թ., սակայն, այդպիսի արգելքները նորից մտել են մեր կյանք: Ընդ որում՝ արգելքը, որը նախկինում վերաբերում էր անվտանգության հարցերին, հիմա տարածվում է նաև այլ թեմաների վրա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի լուսաբանմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թերթը նշում է, որ նման արգելքները որպես դիսոնանս են հնչում Թուրքիայում ժողովրդավարության խթանման և ազատությունների ընդլայնման մասին կառավարության հայտարարությունների ֆոնին:

Թերթը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կոչ է անում շտապ լուծել այդ խնդիրը և Թուրքիան ազատել «արգելքների երկրի» պիտակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում