Մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Թուրքիա, ուրբաթ այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանում հանդիսավոր դիմավորումից հետո պապի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աթաթուրքի դամբարան:
Այնուհետև Ֆրանցիսկոսը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:
Ալիքի տեղեկացմամբ՝ շաբաթ օրը Ֆրանցիսկոսը կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի քրիստոնեական սրբավայր համարվող Այա Սոֆիա տաճար:
Սպասվում է նաև, որ պապը կայցելի Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ մզկիթ: