«Օրենքով գող» Ռուֆատ Գյանջինսկին քննիչներին խոստովանել է, որ անձամբ է մշակել Ասլան Ուսոյանի մարդասպանի հեռանալու պլանը, հայտնում է lifenews.ru-ն:
Իրավապահները ձերբակալել էին Ուլֆատ Տագիևին (մականունը՝ Ռուֆատ Գյանջինսկի), որին կասկածում են Լյուբլինսկի շուկայի համահիմնադիր Էլհամ Ալիևի և կոմերսանտ Իլհամ Ալիևի սպանության մեջ:
Հարցաքննության ժամանակ անսպասելիորեն պարզվել է, որ ձերբակալվածը տեղեկություն ունի նաև Դեդ Հասանի սպանության մասին:
Տղամարդը նաև խոստովանել է, որ հենց ինքն է մշակել 2013 թ. հունվարի 16-ին Դեդ Հասանին սպանած քիլերի փախչելու երթուղին: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ նա եղել է քիլերի խորհրդատուն ու համակարգողը:
Ինքը՝ Տագիևը, երկար ժամանակ քիլլեր է եղել մեկ այլ «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու բանդայում, որը համարվել է Դեդ Հասանի կլանի գլխավոր թշնամին։
Ռուֆատ Գյանջինսկին հերքել է, թե եղել է Ասլան Ուսոյանի սպանության կազմակերպիչը կամ պատվիրատուն, այլ ասել է, որ ընդամեը օգնել է երթուղին կազմելուն: