Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ոչ մի կերպ չեմ վերաբերվում. ՀԱԿ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նախագծի մասին

«Իմ կարծիքով՝ այդ հարցը եռյակում դեռ մեկ շաբաթ առաջ էր քննարկվել, և քննարկման արդյունքների մասին տեղյակ է պահվել թե՛ Հովիկ Աբրահամյանին, թե՛ Գալուստ Սահակյանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով 12 կետերին վերաբերող Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, հինգշաբթի օրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե , թե ընդունում է այդ կետերից նախ 10-րդը քննարկելու առաջարկը: Իսկ 10-րդ կետով ոչիշխանական ուժերը պահանջում էին փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն պետք է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ընտրություններից հետո հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակը:

Լ.Սարգսյանը նաև նշեց, որ քննարկմանը համաձայնելը մի բան է, իսկ որոշման գալը՝ մեկ այլ բան: «Իրենք մեր մոտեցումը գիտեն, թող սկսեն այդ ճանապարհը, թող սկսեն այդ հարցի լուծումը: Եվ գուցե այդ ժամանակ հնարավոր կլինի այդ հարցին համատեղ լուծում տալ, բայց ես կարծում, որ նպատակն այլ է: Սերժ Սարգսյանն ընդամենը բարի նախագահի դերի մեջ փորձեց մտնել և ցույց տալ, որ կառավարությունը նորից կվերանայի 12 կետերը»,- ասաց նա:

Հարցին, թե ՀԱԿ-ը կամ եռյակը դեկտեմբերի 5-ին կմասնակցե՞ն Ազատության հրապարակում «Ժառանություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին, Լ.Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ոչինչ չի քննարկվել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկին առանձնապես այդ մասին տեղյակ չի պահել, այլ ընդամենը ասուլիսի միջոցով է տեղյակ պահել իր գործընկերներին: Ես անձամբ գնալու եմ, որպեսզի տեսնեմ, թե նա ինչ թեզերով է հանդես գալիս. ինձ հետաքրքիր է:

Սարգսյանը նշեց, որ ոչ մի կերպ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ ներկայացնելու հայտարարությանը: «Պետք է հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով է մտել Ազգային ժողով և հիմա խմբակցության անդամ է, իսկ խմբակցությունն առ այսօր այդ փաստաթղթից տեղեկություն չունի: Երբ կլինի փաստաթուղթը, կլինի նաև կարծիք»,- հավելեց քաղաքական գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում