Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը և ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը մասնակցել են բարեգործական ֆլեշմոբի՝ հաջակցություն ընտանեկան բռնության զոհերի, հայտնում է The Daily Mail-ը: #wallofsilence («Լռության պատ») անունն ստացած ակցիայի մասնակիցները սոցցանցերում սելֆիներ են հրապարակում, որոնցում մատը դնում են բերանին:
Ակցիային մասնակցում են նաև անգլիացի դերասանուհի Թեմզին Աութուեյթը, երգչուհի Սոֆի Էլիս-Բեքսթորը և All Saints խմբի նախկին անդամ Նիկոլ Էփլթոնը:
Ֆլեշմոբը նախաձեռնել է Glamour ամսագիրը Avon կոսմետիկական ընկերության հետ համատեղ: Համացանցում տեղադրված յուրաքանչյուր նման սելֆիի համար Avon-ը 1 ֆունտ ստեռլինգ կնվիրաբերի ընտանեկան բռնության զոհերին աջակցելու համար: