Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել է պարգևավճարից, որն իրեն փոխանցելու էր Շվեյցարիայի թենիսի Ֆեդերացիան՝ Դևիսի գավաթի խաղարկությունում հաղթանակի համար:
Վճռորոշ մրցավեճում Ֆեդերերը հաղթեց Ռիշար Գասկեին, իսկ Շվեյցարիայի ընտրանին ընդհանուր 3:1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ:
Ընդհանուր պարգևավճարը կազմում էր 2.5 մլն եվրո: Աշխարհի երկրորդ ռակետը որոշել է հրաժարվել իր մասնաբաժնից ու այն փոխանցել թիմակիցներ Ստանիսլաս Վավրինկային, Միկայել Լամերին և Մարկո Կյուդինելիին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում կորտ են դուրս եկել միայն Ֆեդերերն ու Վավրինկան: Ֆեդերերն ամբողջ մարզական կարիեյաի ընթացքում ստացել է 88.6 մլն եվրո պարգևավճար: