Վերջին մի քանի տարիներին զգալիորեն աճել է արևմտաեվրոպացի կանանց թիվը, ովքեր մեկնում են Սիրիա և Իրաք՝ ամուսնանալու ԴԱԻՇ արմատական խմբավորման զինյալների հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի անվտանգության ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը՝ փոխանցում է NBC-ն:
Նրա խոսքով՝ Սիրիա և Իրաք մեկնող կանանց թիվը զգալիորեն ավելացել է՝ համեմատած մի քանի տարի առաջվա վիճակագրության հետ, երբ երիտասարդներն ուղևորվում էին Աֆղանստան և Պակիստան:
Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ 15-ամյա աղջիկները «ռոմանտիկ կուրությամբ» լքում են հայրական տունը՝ պատրաստ դառնալու ջիհադիստների բազմաթիվ կանանցից մեկը:
Մաասենը նշել է, որ անհասկանալի է մնում՝ այդ աղջիկները կդառնան մահապարտնե՞ր՝ Եվրոպայում ահաբեկչությունների իրականացման համար, թե՞ իրենց պարզապես իսլամիստ կնոջ դերում են տեսնում: